Մատչելիության հղումներ

Թուրքիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի հարավարևելյան մի շարք նահանգներում հինգշաբթի երկրաշարժ է գրանցվել, որի նախնական ուժգնությունը գնահատվել է 5,8 մագնիտուդ։

Ստորգետնյա ցնցումները հատկապես ուժեղ են զգացվել Դիարբեքիրում, ինչպես նաև Ադըյամանում, Շանլըուրֆայում և հարակից շրջաններում։

Նախնական հաղորդագրություններում երկրաշարժի ուժգնությունը նշվում էր 5,5 մագնիտուդ, սակայն ավելի ուշ այն գնահատվել է 5,8։

Հնարավոր ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

​
XS
SM
MD
LG