Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Գրենլանդիայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի հետ ստորագրել է Գրենլանդիայի անվտանգության վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը։ Փաստաթուղթը ստորագրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։

Համաձայնագիրը հնարավորություն է տալիս Միացյալ Նահանգներին զգալիորեն ընդլայնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կսկսի կղզու համապատասխան հատվածներում ռազմական ներկայության ընդլայնումը և երկու խոշոր ռազմակայան կստեղծի։

Reuters-ի աղբյուրների համաձայն՝ նախատեսվում է վերագործարկել Գրենլանդիայի հարավում գտնվող Նարսարսուաքի նախկին ամերիկյան ռազմաբազան և ռազմական ներկայություն հաստատել նաև արևելյան ափի Մեստերսվիգ հենակետում, որն այժմ օգտագործում է դանիական հատուկ ստորաբաժանումը։ ԱՄՆ-ն Գրենլանդիայում արդեն ունի Պիտուֆիկի տիեզերական բազան։

Դանիական կողմը հայտարարել է, որ պայմանավորվածությունը Գրենլանդիայի ինքնիշխանությանը չի խաթարում, իսկ Արկտիկայի անվտանգությունն ապահովվելու է ՆԱՏՕ-ի շրջանակում։

XS
SM
MD
LG