Մատչելիության հղումներ

Մակրոնն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությունը

UN-US-UNGA-DIPLOMACY-TRUMP
UN-US-UNGA-DIPLOMACY-TRUMP

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Ուկրաինայի էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածների դադարեցման հնարավորությունը։

Մակրոնը X-ում գրել է, որ Փարիզն ու Վաշինգտոնը պատրաստվում են համատեղ ջանքեր գործադրել՝ հասնելու Ուկրաինայի էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածների դադարեցմանը։

«Խաղաղ բնակչությունը պետք է պաշտպանված լինի, և մենք պետք է հնարավորինս շուտ սկսենք լուրջ բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանների շուրջ», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Թրամփի հետ հանդիպումից հետո Մակրոնը լրագրողներին ասել է նաև, որ կողմերը համաձայնել են Ուկրաինային աջակցել պաշտպանունակությունն ամրապնդելու հարցում։ Նրա խոսքով՝ քննարկվել է, մասնավորապես, Կիևին լրացուցիչ հակաօդային հրթիռներ մատակարարելու հարցը՝ ռուսական օդային հարձակումներից պաշտպանվելու համար։

Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նյու Յորքում Մակրոնը հանդիպել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Մինչ այդ Զելենսկին հանդիպել էր ամերիկացի օրենսդիրների հետ՝ կրկին կոչ անելով ուժի մեջ դնել Ռուսաստանի դեմ նախատեսված նոր պատժամիջոցները։

«Ես ուզում եմ, որ պատժամիջոցները սկսեն գործել», - ասել է Ուկրաինայի նախագահը։

XS
SM
MD
LG