Մատչելիության հղումներ

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ը աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ։ Նյու Յորքում նա կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին և ելույթ կունենա բարձրաստիճան հատվածում։

Կառավարության հաղորդմամբ՝ այցի ընթացքում Փաշինյանը կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և արտերկրի այլ գործընկերների հետ։ Թե ում հետ են նախատեսված մյուս հանդիպումները, առայժմ չի հստակեցվում։

Ավելի վաղ արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Ազատությանը» հայտնել էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում նախատեսվում է իր հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, թեև վերջնական պայմանավորվածություն դեռ չկար։ Միրզոյանի խոսքով՝ հանդիպումը կախված է կողմերի գրաֆիկներից։

Միրզոյանն ու Բայրամովը վերջին անգամ հանդիպել էին սեպտեմբերի սկզբին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG