Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել մի շարք երկրների ղեկավարներից, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, Չինաստանի Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանից, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյից:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորանքում նշել է հայ-ամերիկյան հարաբերություններում վերջին մեկ տարվա առաջընթացը և հայտարարել, որ Վաշինգտոնն ակնկալում է առաջ մղել TRIPP նախաձեռնությունը, ամրապնդել տնտեսական կապերը և խրախուսել ամերիկյան ներդրումները Հայաստանում։
«Միացյալ Նահանգների անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ», - ասված է Ռուբիոյի ուղերձում։
Վլադիմիր Պուտինը Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի ազգային տոնի առթիվ՝ նրան մաղթելով առողջություն և հաջողություններ, իսկ «բարեկամ հայ ժողովրդին»՝ բարեկեցություն և բարգավաճում։
Շնորհավորական ուղերձներ են հղել նաև Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թաիլանից, Բանգլադեշի ղեկավարները և այլ պաշտոնյաներ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս շնորհավորել է Անկախության օրվա առթիվ՝ իր ուղերձը հասցեագրելով միայն Հայաստանի ժողովրդին։ Երևանի ու Մինսկի հարաբերությունները վերջին տարիներին լարված են: