Մատչելիության հղումներ

Պեսկով. Ընտրություններից հետո մոբիլիզացիա չի լինի

Ռուսաստանի իշխանությունները հերքում են մինչև տարեվերջ ևս 300 հազար մարդու զորահավաքի ենթարկելու մասին տեղեկությունները։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը RTVI-ին ասել է, որ նման ծրագրեր չկան։

Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով եվրոպացի անվտանգության պաշտոնյայի, գրել էր, որ Ռուսաստանը կարող է մինչև տարեվերջ ևս 300 հազար մարդ զորակոչել։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ այս անգամ խոսքը կարող է լինել առանց պաշտոնապես հայտարարված լայնածավալ զորահավաքի։ Միևնույն ժամանակ Bloomberg-ը նշել է, որ այս պահին Կրեմլի կողմից նման որոշման նախապատրաստման հստակ նշաններ չկան։

Զորահավաքի հնարավոր նոր ալիքի մասին տեղեկությունները ռուսական իշխանությունները հերքում են արդեն մի քանի շաբաթ։ Սեպտեմբերի սկզբին նախագահ Վլադիմիր Պուտինը ևս հայտարարել էր, որ նոր զորահավաքի անհրաժեշտություն չկա՝ նման լուրերը կապելով Պետդումայի ընտրությունների հետ։ Ռուսաստանում եռօրյա խորհրդարանական ընտրությունները մեկնարկել են այսօր և կավարտվեն սեպտեմբերի 20-ին։

Ռուսաստանում առաջին և առայժմ միակ մասնակի զորահավաքը Պուտինը հայտարարել էր 2022-ի սեպտեմբերին։ Մեկ ամիս անց իշխանությունները հայտարարեցին զորակոչի միջոցառումների ավարտի մասին, սակայն զորահավաքն ավարտելու մասին առանձին նախագահական հրամանագիր այդպես էլ չհրապարակվեց։



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG