Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա։
Այցի շրջանակում Վիսբադենում՝ Հեսսենի երկրամասային խորհրդարանում, Փաշինյանին կհանձնվի Հեսսենի Խաղաղության մրցանակը՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար։
Այցի ընթացքում վարչապետը նաև Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում կհանդիպի տեղի գործարարների հետ։