Մատչելիության հղումներ

Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը ավարտին հասցնելու ջանքերին. Գյուլեր

Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը ավարտին հասցնելու ջանքերին, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

«Հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և կայուն խաղաղություն։ Թուրքիան աջակցում է գործընթացն այնպիսի մոտեցմամբ ավարտին հասցնելու ջանքերին, որը կամրապնդի տարածաշրջանային կայունությունը և կնպաստի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների խաղաղությանն ու բարեկեցությանը», - Անկարայում՝ Կովկասյան իսլամական բանակի և Բաքվի ազատագրման 108-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ ասել է Գյուլերը։

Գյուլերը նաև ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև անցած տարի Վաշինգտոնում արձանագրված պայմանավորվածություններն ու վերջին շրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկված քայլերը՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասին այժմ անհրաժեշտ են «վստահություն, համագործակցություն, զարգացում և բարեկեցություն»։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG