Մատչելիության հղումներ

3.5 մլրդ դրամի լրացուցիչ ֆինանսավորում՝ առողջական ապահովագրության համար

Կառավարությունը շարունակում է նոր գումարներ ներդնել վարձու աշխատողների առողջական ապահովագրության սուբսիդավորման ուղղությամբ։ Կառավարության այսօրվա որոշումներից մեկով նախատեսվում է ավելի քան 3.5 մլրդ դրամ հատկացնել 166.667 վարձու աշխատողների 9 ամիսների ապահովագրության գումարների սուբսիդավորման համար։

Այս տարվա հունիսի 18-ին նույն նպատակով կառավարությունը վերաբաշխում էր կատարել ու ավելի քան 5.5 միլիարդ դրամ հատկացրել կիսամյակային ապահովագրավճարների համար։

Այս տարվանից ներդրված ապահովագրության համակարգի վրա հունիսի 30-ի դրությամբ արդեն ծախսվել էր 97.4 մլրդ դրամ, շահառուների թիվն էլ գերազանցել է 1.7 միլիոնը, իսկ բժշկական ծառայություններից օգտվել էր ավելի քան 842 000 անձ։ Այս թվերը հայտնել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

XS
SM
MD
LG