Մատչելիության հղումներ

ՍԴ-ն մի քանի ժամում որոշեց՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը

Ամերիկացի մասնագետները ԹՐԻՓՓ-ի տեղանքում, 10-ը հուլիսի, 2026 թ.
Ամերիկացի մասնագետները ԹՐԻՓՓ-ի տեղանքում, 10-ը հուլիսի, 2026 թ.

Սահմանադրական դատարանը որոշել է, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի սահմանադրությանը:

Բարձր դատարանից «Ազատությանը» հայտնեցին, որ որոշումն ամբողջությամբ կհրապարակվի եռօրյա ժամկետում: Սահմանադրական դատարանը երեկ առավոտյան էր սկսել քննել հարցը՝ գրավոր ընթացակարգով ու երեկ էլ կայացրել որոշումը:

Այժմ փաստաթուղթը կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման։

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը Երևանն ու Վաշինգտոնը նախաստորագրել էին մայիսի 26-ին։ Ստորագրման գործընթացն ավարտվել էր հունիսի 4-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ստորագրություններով։ Հուլիսին Կառավարությունը հավանություն էր տվել համաձայնագիրը վավերացնելու նախագծին։

XS
SM
MD
LG