Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի նկարահանող ուղղաթիռը․ առնվազն երեք զոհ կա

Լոս Անջելեսում վթարի է ենթարկվել NBC News հեռուստաընկերության ուղղաթիռը։ Զոհվել է առնվազն երեք մարդ, ևս մեկը տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում են տեղական իշխանությունները։

NBC Los Angeles-ը հաստատել է, որ ուղղաթիռն իրեն էր պատկանում։ Վթարը տեղի է ունեցել ուղիղ եթերի ժամանակ։

Ուղղաթիռի անձնակազմն օդից լուսաբանում էր ավտոմեքենայի և հասարակական տրանսպորտի ավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթարը, որի հետևանքով առնվազն երկու մարդ էր զոհվել, վեցը՝ վիրավորվել։

Հեռուստաընկերությունը ուղղաթիռի անձնակազմի հետ կապը կորցրել էր կործանումից քիչ առաջ։ Այն ընկել է Լոս Անջելեսի հյուսիս-արևմուտքում գտնվող Չաթսվորթ շրջանում, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ավելի քան 50 հրշեջ։

Վթարի պատճառները պարզում են ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդն ու Դաշնային ավիացիոն վարչությունը։

XS
SM
MD
LG