Մատչելիության հղումներ

«Խորապես տարբերվող տեսակետներ որոշ վայրերի ծագման վերաբերյալ». ԵՄ ներկայացուցիչն ամփոփել է Լեռնային Ղարաբաղ կատարած այցը

Ադրբեջանի արտգործնախարարն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին, 10-ը սեպտեմբերի, 2026թ.
Ադրբեջանի արտգործնախարարն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին, 10-ը սեպտեմբերի, 2026թ.

Ադրբեջանի իշխանությունների կողմից Գանձասարը և Դադիվանքը «ալբանական» եկեղեցիներ հռչակելու ֆոնին Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, ամփոփելով Բաքու և Լեռնային Ղարաբաղ կատարած այցը, X-ում գրել է, թե կողմերը դեռևս «խորապես տարբերվող տեսակետներ ու նարատիվներ ունեն որոշ վայրերի ծագման վերաբերյալ»:

Գրոնոն անվանապես չի նշել, թե որ վայրերի ծագումը նկատի ունի, բայց շեշտել է, թե Երևանն ու Բաքուն այս հարցերը պետք է քննարկեն և հասցեագրեն՝ անցյալի հակամարտության այդ ասպեկտը ևս հաղթահարելու համար. - «Անցյալի հակամարտության չլուծված ժառանգության և բոլոր կողմերի կրած տառապանքների ընդունումն առանցքային նշանակություն կունենա հաշտեցման համար»:

Գրոնոն մի քանի տասնյակ օտարերկրյա դիվանագետների հետ սեպտեմբերի 11-12-ն այցելել էր Լեռնային Ղարաբաղ, որտեղ նրանց ուղեկցում էր Ադրբեջանի նախագահի օգնականը: Հիքմեթ Հաջիևը Գանձասար և Դադիվանք այցելությունների մասին տեսանյութ էր տարածել և հայտարարել, թե «Գյանջասարը» և «Խուդավենգը» «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են:

Եվրամիության հատուկ ներկայացուցիչը հայտնել է, որ շփվել է տեղական իշխանությունների, նախկին ներքին տեղահանվաների և լրատվամիջոցների հետ:

«Այս ուղևորությունը ներառում էր նաև մշակութային ու կրոնական ժառանգության տարբեր վայրեր, ինչպիսիք են մզկիթներն ու եկեղեցիները», - գրել է Գրոնոն:

Եվրամիության հատուկ ներկայացուցիչը վաղը ժամանում է Երևան, որտեղ հանդիպելու է պաշտոնյաների ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ:

XS
SM
MD
LG