Մատչելիության հղումներ

Թրամփ․ Իրանի դեմ պատերազմի ավարտից հետո նավթի գներն էլ ավելի կնվազեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմի ավարտից հետո նավթի գներն ավելի կնվազեն։

«Նավթի գինը, ինչպես գրեթե ամեն ինչինը, արագ նվազում է։ Իրանի դեմ պատերազմում մեր հաղթանակից հետո այն էլ ավելի կնվազի», - գրել է Թրամփը Truth Social-ում։

ԱՄՆ նախագահը նաև պնդել է, որ երկրում մեկ գալոն բենզինի գինն արդեն նվազել է մինչև 3 դոլար և, ի վերջո, կիջնի 2 դոլարից ցածր։

Անդրադառնալով Իրանին՝ Թրամփը կրկին հայտարարել է, որ Թեհրանին թույլ չեն տա միջուկային զենք ունենալ։

«Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա», - գրել է ԱՄՆ նախագահը։

XS
SM
MD
LG