Մատչելիության հղումներ

Ամերիկյան հարվածներից Իրանում «Բասիջ»-ի 3 մարտիկ է սպանվել

Իրանի Լավան կղզում գիշերը ամերիկյան զինուժի հասցրած հարվածների հետևանքով «Բասիջ» կիսառազմականացված խմբավորման երեք մարտիկ է սպանվել, հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Մինչ այդ էլ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր, որ արևմտյան Քերմանշահ նահանգի վրա ԱՄՆ-ի կողմից գիշերն իրականացված հարձակման հետևանքով չորս զինծառայող է զոհվել։

Իրանական կողմն ավելի վաղ հայտնել էր, որ առնվազն հինգ քաղաքացիական անձ է զոհվել երկրի հարավում հարսանեկան արարողության ժամանակ ԱՄՆ-ի հասցրած հարվածի հետևանքով, ևս 50-ը վիրավորվել է:

ԱՄՆ զինված ուժերը հայտարարել է, որ տեղյակ են այդ հաղորդումների մասին, բայց երբեք չեն թիրախավորել քաղաքացիական անձանց։

Ամերիկյան գիշերային հարվածների հետևանքով առնվազն 18 զինծառայող և քաղաքացիական անձ է զոհվել:

Ի պատասխան ամերիկյան հարվածների՝ Իրանն իր հերթին բալիստիկ հրթիռներով զանգվածային հարձակում է գործել Հորդանանում, Քուվեյթում, Բահրեյնում, ԱՄԷ-ում և Իրաքի ինքնավար Քրդստանի շրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների վրա:


XS
SM
MD
LG