Մատչելիության հղումներ

Պուտինը Քոչարյանին տոկունություն է մաղթել

2007 թ., Սոչի - Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը երկկողմ բանակցություններից առաջ
2007 թ., Սոչի - Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը երկկողմ բանակցություններից առաջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ։

«Ռուսաստանում չեն մոռանում այն անձնական ավանդը, որ դուք ունեցել եք մեր երկրների բարեկամական, դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում։ Անկեղծորեն մաղթում եմ ձեզ քաջառողջություն, եռանդ և տոկունություն այն փորձությունների դեմ առ դեմ, որոնց բախվել է դուք և ձեր ընտանիքի անդամները»,- նշել է Ռուսաստանի նախագահը։

72-ամյա Ռոբերտ Քոչարյանն անցած շաբաթվանից կալանքի տակ է, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով։ Այս նույն մեղադրանքներով կալանավորվել է նաև նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։

Քոչարյանները գործը քաղաքական հետապնդում են համարում, վարչապետ Փաշինյանն ասում է՝ նրանք պետք է արդարադատության առաջ կանգնեն ապօրինի հարստանալու համար:


XS
SM
MD
LG