Մատչելիության հղումներ

«Հսկայական տնտեսական հետևանքներ». Թրամփը զգուշացրել է Իրանին աջակցող երկրներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է՝ ցանկացած երկիր, որը «որևէ կերպ կաջակցի Իրանին», կբախվի լուրջ տնտեսական հետևանքների։

«Ցանկացած երկիր, որը թույլ կտա իր ֆինանսական հաստատություններին, բիզնեսներին, օդանավակայաններին կամ պետական կառույցներին որևէ տեսակի աջակցություն տրամադրել Իրանին, կբախվի հսկայական տնտեսական հետևանքների», - Truth Social սոցիալական էջում գրել է Թրամփը։

Նա չի հստակեցրել, թե ԱՄՆ-ն ինչ կոնկրետ քայլեր կձեռնարկի նման երկրների դեմ։ Թրամփը չի նշել նաև կոնկրետ երկրների անուններ:

XS
SM
MD
LG