Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերը փոխադարձ հարվածներ են հասցրել

Ռուսական անօդաչուների գիշերային հարվածի հետևանքով Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում մեկ մարդ է զոհվել, ևս վեցը՝ վիրավորվել, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը։

Նրա փոխանցմամբ՝ հարվածներից վնասվել են բնակելի շենքեր և այլ կառույցներ։ Փլատակների տակ կարող են մարդիկ լինել, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ռուսաստանի Ձերժինսկ քաղաքը անօդաչուների հարձակման է ենթարկվել

Գիշերը անօդաչուներով հարձակման է ենթարկվել նաև Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքը։ Astra-ի հաղորդմամբ՝ վնասվել է բազմաբնակարան շենք, իսկ Սվերդլովի անվան պայթուցիկ նյութերի գործարանի տարածքում ծուխ է նկատվել։

Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի մաս կազմող այս գործարանը գտնվում է ԱՄՆ-ի, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների պատժամիջոցների տակ։

Տեղական իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել Ձերժինսկի վրա անօդաչուների հարձակման մասին հաղորդումները։

XS
SM
MD
LG