Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի մի շարք քաղաքների

Ռուսական ուժերը գիշերը հարվածել են Ուկրաինայի մի շարք քաղաքների՝ կիրառելով անօդաչուներ և կառավարվող ավիառումբեր։

Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում հարվածի թիրախներից մեկը եղել է բեռնափոխադրող «Նովա Պոշտա» ընկերության շենքը։ Ընկերության տվյալներով՝ անօդաչուի հարվածից շենքն ավերվել է, զոհվել է 19-ամյա աշխատակից, ևս չորսը վիրավորվել են։

Անօդաչուներով զանգվածային հարձակման է ենթարկվել նաև Սումի քաղաքը։ Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ վնասվել են բնակելի տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ, հրդեհներ են բռնկվել։

Խարկովի մարզի Իզյում քաղաքում կառավարվող ավիառումբերի հարվածներից առնվազն չորս մարդ է վիրավորվել։ Վնասվել են առանձնատներ, Իզյումն ու հարակից բնակավայրերը մնացել են առանց էլեկտրաէներգիայի։

XS
SM
MD
LG