Մատչելիության հղումներ

Ինդոնեզիայում 7.7 մագնիտուդով երկրաշարժից զոհվել է առնվազն 47 մարդ

Ինդոնեզիայում տեղի ունեցած 7.7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 38 մարդ, տեղեկացնում է Reuters-ը։ Ցունամիի մասին նախազգուշացումը չեղարկվել է երկրաշարժից մոտ երեք ժամ անց:

Կան նաև վիրավորներ, փլատակների տակ մարդիկ: «երկու մարդ ծանր վիրավորվել է, իսկ 11-ը՝ ունեն թեթև վնասվածքներ», - հեռուստատեսությամբ հեռարձակվող մամուլի ասուլիսում ասել է Ազգային աղետների կառավարման գործակալության ղեկավարը:

Փրկարարական գործակալության ղեկավար Ֆաթուրը Ռահմանն ավելի վաղ Reuters-ին ասել է, որ փրկարարները դեռ չեն հասել Նագեկեո՝ էպիկենտրոնին ամենամոտ գտնվող շրջանը, և այնտեղ կապի ազդանշանները խաթարվել են։ Նագեկեո մեքենայով հասնելու փորձերը խոչընդոտվել են սողանքների պատճառով:

Նագեկեոյի մոտ 2000 բնակիչ տարհանվել է:

XS
SM
MD
LG