Մատչելիության հղումներ

1 զոհ, 6 վիրավոր՝ Բրյանսկին հասցված հարվածի հետևանքով

Ռուսաստանի Բրյանսկի մարզը սահմանակից է Ուկրաինային
Ռուսաստանի Բրյանսկի մարզը սահմանակից է Ուկրաինային

Ռուսաստանյան Բրյանսկ քաղաքին հասցված հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել, հաղորդել է մարզի նահանգապետի պաշտոնակատար Եգոր Կովալչուկը:

Նրա փոխանցմամբ՝ հարվածը հասցվել է քաղաքի Սովետսկի շրջանի բնակելի շենքին: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:

«Բնակելի շենքում հրդեհ է բռնկվել, վերացվում են հետևանքները: Տան բնակիչները տարհանվել են», - նշել է Կովալչուկը:

Astra տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ հարվածը հասցվել է հրթիռով:

Ավելի ուշ նահանգապետը հաղորդել է Դյատկովսկի շրջանին հասցված հարվածի մասին, տուժածներ չկան:

Ուկրաինական կողմը Բրյանսկի վրա գրոհը չի հաստատել:



XS
SM
MD
LG