Մատչելիության հղումներ

Աֆղանստանում մասնավոր տան այգում 500 կիլոգրամանոց չպայթած ռումբ է հայտնաբերվել

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Աֆղանստանի արևելքում գտնվող մասնավոր տան այգում հայտնաբերվել է խորհրդային ժամանակաշրջանի 500 կիլոգրամանոց չպայթած ռումբ։ Լուրը հաղորդում է ոստիկանությունը՝ հավելելով, որ բնակիչը «իր բակում գտնվող այգում կասկածելի առարկա» է հայտնաբերել։

ՄԱԿ-ի ականազերծման ծառայության տվյալներով՝ 1989 թվականին խորհրդային զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում պատերազմի մնացորդային պայթուցիկների և ականների հետևանքով զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 45 հազար մարդ։

Չնայած ամբողջ երկրում դեռևս պահպանվում է չպայթած զինամթերքի մեծ քանակ, խնդրի լուծմամբ զբաղվող խմբերի թիվը վերջին երկու տարում 64 տոկոսով կրճատվել է։



XS
SM
MD
LG