Մատչելիության հղումներ

Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ

Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է, որ երկրի հարավ-արևելքում անվտանգության ուժերի հետ բախման ժամանակ սպանվել են «ամերիկյան և իսրայելական հետախուզական գործակալությունների» երկու անդամներ, հաղորդում է իրանական պետական հեռարձակողը՝ այլ մանրամասներ չներկայացնելով:

Նախարարությունը նաև հայտարարել է, որ ևս չորս մարդ է ձերբակալվել, որոնք փորձել են մուտք գործել Իրան՝ Սիստան և Բելուջիստան նահանգն ապակայունացնելու և դրա ենթակառուցվածքները վնասելու համար:



XS
SM
MD
LG