Մատչելիության հղումներ

97 տարեկանում մահացել է Չինաստանի նախկին վարչապետ Չժու Ժունցզին

2003 թվականին Չինաստանի վարչապետ Չժու Ժունցզին
2003 թվականին Չինաստանի վարչապետ Չժու Ժունցզին

Չինաստանի նախկին վարչապետ Չժու Ժունցզին, որի շուկայական բարեփոխումները նպաստեցին երկրի տնտեսական բացառիկ վերելքին, մահացել է 97 տարեկանում:

Նրա առավել հայտնի բարեփոխումներից էին անարդյունավետ պետական ձեռնարկությունների մասնավորեցման ծրագիրը, քաղաքային բնակարանների մասնավորեցումը և բնակարանների սեփականության խթանումը։

«Նա իր ողջ կյանքը նվիրեց ժողովրդին ծառայելուն և կոմունիստական գործին», - ասված է մահախոսականում։

Չժու Ժունցզին Չինաստանի վարչապետն էր 1998-2003 թվականներին։

Երբ դանիացի լրագրողը վարչապետ Չժու Ժունցզիին հարցրել էր, թե ինչով կցանկանար, որ իրեն հիշեր Չինաստանի ժողովուրդ, նա պատասխանել էր. - «Ես միայն հույս ունեմ, որ պաշտոնից հեռանալուց հետո ամբողջ երկրում մարդիկ կասեն՝ նա ազնիվ պաշտոնյա էր, ոչ թե կոռումպացված, և ես լիովին գոհ կլինեմ»։

Ըստ The Wall Street Journal-ի՝ Չժու Ժունցզին 2022-ին տարաձայնություններ է ունեցել Չինաստանի ներկայիս ղեկավարության հետ։

XS
SM
MD
LG