Մատչելիության հղումներ

Կալանավորվել է նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը

Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնում են, որ երկու ամսով կալանավորվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ով կալանավորված Գագիկ Ծառուկյանի փեսան է և եղել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավարը:

Քննչական կոմիտեն նախօրեին տեսանյութ էր տարածել, թե ինչպես են իրավապահները, ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները մտնում Աբրահամյանի առանձնատուն, պառկեցնում նրան, ձեռնաշղթաներ կապում ու տանում:

Քննչականը հայտարարում է, որ 2023-ի ապրիլի 30-ին Երևանի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը «պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի կողմից»: Արգամ Աբրահամյանը մեղադրվում է պատվերով սպանություն կատարելուն դրդելու համար:

Իրավապահները խիստ անձնական մանրամասներով էին ներկայացրել այս պատմությունը, ինչից հետո Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց՝ «քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»:

XS
SM
MD
LG