Կառավարությունը նախատեսում է Հայաստանի անկախության 35 ամյակին միջոցառումներ կազմակերպել օտարերկրյա պետություններում գործող 51 ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում և այդ նպատակով կծախսի մեկ միլիոն դոլար։ Համապատասխան որոշման նախագիծը կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում է։
«Միջոցառումների գերակշիռ մասը ենթադրում է պաշտոնական ընդունելություններ՝ դրանք համադրելով մշակութային և հանրային դիվանագիտության բաղադրիչների հետ։ Մասնավորապես, նախատեսվում է կազմակերպել համերգներ, ցուցահանդեսներ, գրքերի և լուսանկարների ցուցադրություններ, ֆիլմերի ցուցադրություններ, գիտաժողովներ և թեմատիկ քննարկումներ, ինչպես նաև Հայաստանի պատմությունն ու մշակութային ժառանգությունը ներկայացնող միջոցառումներ։ Միաժամանակ, առաջարկվում է լայնորեն ներկայացնել հայկական խոհանոցը, գինեգործությունը, հայրենական արտադրանքը՝ դրանք ներառելով պաշտոնական միջոցառումների ծրագրերում՝ որպես Հայաստանի զբոսաշրջային և տնտեսական ներուժի ներկայացման լրացուցիչ գործիք»,-մ իջոցառումների վերաբերյալ նշված է ԱԳՆ կողմից մշակված որոշման հիմնավորումներում։
Միջոցառումներին մասնակցելու են պետական ու տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների, գործարար, ակադեմիական հատվածի ներկայացուցիչներ։
1 մլն դոլար՝ ՀՀ 51 դիվանագիտական ներկայացուցչությունում Անկախության 35-ամյակի միջոցառումների համար