Լիխտենշտեյնի կառավարությունը հայտնել է խոշոր կիբերհարձակման մասին, որի հետևանքով արտահոսել են շուրջ 31 հազար մարդու տվյալներ։
Հարձակման թիրախը դարձել է տնտեսապես շահառու անձանց պետական տվյալների բազան, որտեղ պահվում են ընկերությունների և այլ կազմակերպությունների իրական սեփականատերերի տվյալները։
Իշխանությունների փոխանցմամբ՝ առայժմ որևէ նշան չկա, որ տվյալները փոփոխվել կամ ջնջվել են։
Նախնական տվյալներով՝ հաքերները համակարգ մուտք են գործել հուլիսի 30-ին։ Իշխանությունները ստեղծել են ճգնաժամային շտաբ, իսկ դեպքի հանգամանքներն ու հարձակման շարժառիթները դեռ քննվում են։
Լիխտենշտեյնի կառավարությունը նշում է, որ ռեեստրը ստեղծվել էր փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով։