Բելգորոդի ջրամբարը զգալիորեն ծանծաղել է այն բանից հետո, երբ հուլիսին ուկրաինական հարվածների հետևանքով վնասվել է ամբարտակը։ Տեղական տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ ջրի անվերահսկելի արտահոսքի պատճառով ջրամբարի մակարդակը նվազել է մինչև Սևերսկի Դոնեց գետի պատմական հունը։
Հրապարակված լուսանկարների և տեսանյութերի համաձայն՝ ջրի խորությունը այժմ տատանվում է 10-40 սանտիմետրի սահմաններում։
Հուլիսին Ուկրաինան երկու անգամ հարվածել էր Բելգորոդի ջրամբարի ամբարտակին՝ Շեբեկինոյի շրջանի Բեզլյուդովկա և Գրաֆովկա գյուղերի հատվածում։ Դրանց հետևանքով սկսվել էր ջրի ինտենսիվ և անվերահսկելի արտահոսք։
Սա առաջին նման դեպքը չէ․ 2025 թվականի հոկտեմբերին էլ ուկրաինական հարվածների հետևանքով վնասվել էին նույն ջրամբարի հիդրոտեխնիկական կառույցները, ինչի պատճառով նույնպես ջրի արտահոսք էր տեղի ունեցել։