Մատչելիության հղումներ

486 000 դոլար՝ «Վարչաֆեստ»-ի անցկացման համար

Կառավարությունը 179 մլն դրամ կհատկացնի «Վարչաֆեստ 2026» երիտասարդական-երաժշտական փառատոնի անցկացման համար։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Ըստ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հիմնավորման՝ այս փառատոնի նպատակն է` բացահայտել և խրախուսել Հայաստանի երիտասարդական երաժշտախմբերի գործունեությունը, նպաստել կենդանի երաժշտության զարգացմանը, ստեղծել ստեղծագործական համագործակցության և մասնագիտական աճի նոր հնարավորություններ, ինչպես նաև ձևավորել ամենամյա ավանդական մշակութային իրադարձություն։

Փառատոնը կանցկացվի Սևանա լճի ափին՝ մշակութային ապակենտրոնացման նպատակով։

Փառատոնը կազմակերպելու նպատակով նախարարությունը ծախսերի վերաբերյալ հարցում է կատարել հինգ ընկերության, որոնցից երկուսն են պատասխան ներկայացրել, մրցույթի հաղթող է ճանաչվել «Գրավիթի փրոդաքշն» ՍՊԸ-ն։


XS
SM
MD
LG