Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևն այսօր զրուցել են հեռախոսով։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Քննարկելով երկկողմ և միջազգային օրակարգի հրատապ թեմաները, առաջնորդներն ընդգծել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթը և կառավարությունների ու պրոֆիլային գերատեսչությունների մակարդակում երկխոսության ակտիվացումը։
Կողմերը հաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման տրամադրվածությունը»,- նշված է Կրեմլի հաղորդագրությունում։
Ռուսաստանի նախագահի աշխատակազմը չի հստակեցնում, թե ում նախաձեռնությամբ է կայացել հեռախոսազրույցը։ Ալիևն ու Պուտինը զրուցել են Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև կայացած հեռախոսազրույցից մեկ օր անց։
Պուտին-Փաշինյան զրույցը կազմակերպվել էր հայկական կողմի նախաձեռնությամբ։