Մատչելիության հղումներ

Ֆրանսիան և Իսպանիան պայքարում են «հսկայական» անտառային հրդեհների դեմ, նոր շոգի ալիք է սպառնում

Հրշեջները մարում են անտառային հրդեհի ժամանակ բռնկված կրակը, Ֆրանսիա, հուլիսի 24,2026թ.
Հրշեջները մարում են անտառային հրդեհի ժամանակ բռնկված կրակը, Ֆրանսիա, հուլիսի 24,2026թ.

Հրշեջները երկուշաբթի պայքարում էին Ֆրանսիայի և Իսպանիայի անտառներով մոլեգնող լայնածավալ հրդեհների դեմ, մինչ իշխանությունները նախազգուշացրել էին նոր շոգի ալիքի մասին, որը կարող է կլանել Բորդոյի շրջակայքում գտնվող ֆրանսիական գինեգործական շրջանը։

Մինչ Ֆրանսիայի և Իսպանիայի պատմության մեջ ամենասարսափելի անտառային հրդեհները դեռ շարունակում են մոլեգնել Ֆրանսիայի հարավ-արևմուտքում և Իսպանիայի կենտրոնական հատվածում՝ Մադրիդի մոտակայքում, ավելի քան 325,000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը, հիմնականում Ժիրոնդ դեպարտամենտում, որտեղ գտնվում է Բորդո քաղաքը:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր արտակարգ իրավիճակի քննարկման համար կհրավիրի կառավարության արտակարգ նիստ։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն այսօր կայցելի Վալենսիայի՝ երկրի արևելքում գտնվող հրդեհներից տուժած շրջաններ, որտեղ հրշեջները պայքարում են նոր հրդեհի դեմ, և որտեղ 15,000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։


XS
SM
MD
LG