Մատչելիության հղումներ

320 միլիոն դրամ՝ միջազգային դատարաններում Հայաստանի շահերի պաշտպանության համար

Կառավարությունը 660 հազար անգլիական ֆունտ ստեռլինգ՝ ավելի քան 320 միլիոն դրամ է հատկացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին՝ միջազգային դատարաններում ու արբիտրաժներում Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանության նպատակով փաստաբանական և իրավաբանական ծառայությունների համար:

Թե միջազգային ատյաններում քննվող ո՞ր գործով են իրավաբանական ծառայություններ անհրաժեշտ՝ որոշման հիմնավորումներից պարզ չէ:

Բացի այդ որոշումը նաև հույժ գաղտնի կետ ունի, որի բովանդակությունը հայտնի չէ:

XS
SM
MD
LG