Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ն Ուկրաինային 604 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի

Արժույթի միջազգային հիմնադրամը հավանություն է տվել Ուկրաինային շուրջ 690 միլիոն դոլար՝ մոտ 604 միլիոն եվրո տրամադրելուն։

ԱՄՀ-ի գնահատմամբ՝ Կիևը վարկային ծրագրի պայմանները հիմնականում կատարել է, թեև որոշ բարեփոխումներ ուշացել են։ Դրանք վերաբերում են հարկաբյուջետային քաղաքականությանը, կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև էներգետիկ և ֆինանսական ոլորտներին։ Նոր մասնաբաժնից հետո ծրագրով՝ Ուկրաինային տրված ընդհանուր գումարը կհասնի մոտ 2.2 միլիարդ դոլարի։

Միաժամանակ ԱՄՀ-ն լավատես չէ Ուկրաինայի Ուկրաինայի տնտեսական հեռանկարների մասին։ Հիմնադրամը դա բացատրում է կարևոր ենթակառուցվածքների դեմ հարձակումներով և Մերձավոր Արևելքում պատերազմի ազդեցությամբ։ 2026-ին Ուկրաինայի տնտեսությունը, ըստ կանխատեսման, կաճի 1–1.6 տոկոսով՝նախորդ տարվա 1.8 տոկոսի դիմաց, իսկ 2027-ին կարող է արագանալ մինչև 3.5 տոկոս։

ԱՄՀ-ի ղեկավար Քրիստալինա Գեորգիևան հայտարարել է, որ Ուկրաինան շարունակում է «տպավորիչ դիմակայունություն» ցուցաբերել պատերազմի պայմաններում, իսկ միջազգային աջակցությունն օգնել է պահպանել մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունը։

Փետրվարին ԱՄՀ-ն Կիևի համար հաստատել էր 48-ամսյա՝ 8.1 միլիարդ դոլարի վարկային ծրագիր, որը միջազգային աջակցության ավելի լայն փաթեթի մաս է։

XS
SM
MD
LG