Մատչելիության հղումներ

Ուկրաինական դրոնները հարվածել են Էնգելսի ռազմական օդանավակայանին

Սարատովի մարզում գտնվող Էնգելսի ավիաբազան, արխիվ
Սարատովի մարզում գտնվող Էնգելսի ավիաբազան, արխիվ

Հուլիսի 16-ի վաղ առավոտյան պայթյուններ են գրանցվել Ռուսաստանի Սարատովի մարզի Էնգելս քաղաքում։ Տեղական իշխանությունները հայտնել են ուկրաինական անօդաչուների հարձակման մասին։

Սարատովի մարզպետ Ռոման Բուսարգինի փոխանցմամբ՝ Էնգելսում վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածք, դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքն ու ռուսական անկախ ASTRA պարբերականը հայտնում են, որ հարձակման թիրախը եղել է Էնգելսի ռազմական օդանավակայանը։ Նրանց տվյալներով՝ դա հաստատվում է տեղացիների հրապարակած լուսանկարների և տեսանյութերի վերլուծությամբ։

ASTRA-ն նաև գրում է, որ անօդաչուներից մեկը հարվածել է բազմաբնակարան շենքի, որը գտնվում է ռազմական օդանավակայանի թռիչքուղուց մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա։

XS
SM
MD
LG