Մատչելիության հղումներ

Ռուսական ուժերը ավիառումբերով և «Շահեդ» անօդաչուներով հարվածել են Խարկովին

Ռուսական հրթիռակոծության  հետևանքները Խարկովի մարզի Իզիումի շրջանում,  5-ը հունիսի, 2026
Ռուսական հրթիռակոծության հետևանքները Խարկովի մարզի Իզիումի շրջանում, 5-ը հունիսի, 2026

Ռուսական ուժերը հուլիսի 15-ի գիշերը համակցված հարված են հասցրել Ուկրաինայի Խարկովի մարզի Իզյում քաղաքին՝ ենթադրաբար կիրառելով կառավարվող ավիառումբեր և «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքեր։

Իզյումի քաղաքային ռազմական վարչակազմի նախնական տվյալներով՝ կան տուժածներ։

Հարվածների հետևանքով վնասվել և ավերվել են քաղաքացիական օբյեկտներ, կոմունալ ձեռնարկությունների գույք, գյուղատնտեսական տեխնիկա և առանձնատներ։ Մի քանի վայրում հրդեհներ են բռնկվել։

Գիշերվա ընթացքում քաղաքում մի քանի անգամ օդային տագնապ է հնչել։

Հուլիսի 5-ին Իզյումի ուղղությամբ ռուսական մեկ այլ հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել էր, առնվազն երեք կին՝ վիրավորվել։ Այդ հարձակման ժամանակ ավերվել էր բենզալցակայանի շենքը, վնասվել՝ հինգ ավտոմեքենա։


XS
SM
MD
LG