Մատչելիության հղումներ

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 19-21-ը կգործուղվի Եթովպիա՝ «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։

Այս մասին որոշումը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ըստ որոշման, գործուղումից վերադառնալուց հետո Աննա Հակոբյանը երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան հաշվետվություններ կներկայացնի վարչապետի աշխատակազմ և Ատաքին գործերի նախարարություն։

Հունիսին էլ վարչապետի տիկինը գործուղվել էր Միացյալ Նահանգներ: Հունիսի 26-ից մինչև հուլիսի 4-ը Նյու Յորքում Աննա ՀԱկոբյանը մասնակցել էր առաջին տիկնանց համաշխարհային չորրորդ ամենամյա միջոցառմանը:

XS
SM
MD
LG