Մատչելիության հղումներ

Մալիում հարձակվել են ռուս մարտիկներ տեղափոխող շարասյան վրա

Մալիի հյուսիսում հարձակման թիրախ է դարձել շարասյուն, որով տեղափոխվում էին մալիացի զինվորականներ և ռուսական «Աֆրիկյան կորպուսի» մարտիկներ, հայտնում է Reuters-ը։

Աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ շարասյունում եղել է ավելի քան 200 ռուս մարտիկ և ավելի քան 100 մալիացի զինվորական։ Նույն աղբյուրի խոսքով՝ շաբաթվա սկզբին նման հարձակում է եղել նաև հյուսիս շարժվող մեկ այլ ռազմական շարասյան վրա։

Reuters-ի աղբյուրների տվյալներով՝ շարասյունը շարժվել է դեպի Մալիի հյուսիսում գտնվող Անիֆիս քաղաք, որտեղ առավոտից մարտեր են շարունակվում։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է տուարեգների գլխավորած «Ազավադի ազատագրման ճակատի» ներկայացուցիչը

Ռուսական «Աֆրիկյան կորպուսը» աջակցում է Մալիի զինուժին ապստամբների դեմ պայքարում։ Դրա նախորդը «Վագներն» էր, որի աջակցությամբ Մալիի բանակը 2023-ի նոյեմբերին վերահսկողություն հաստատեց Կիդալ քաղաքի նկատմամբ։ Այն տարիներ շարունակ անկախության կողմնակիցների հենակետն էր։

XS
SM
MD
LG