Մատչելիության հղումներ

Լեհաստանում ռուս ակտիվիստ ամուսինները դատապարտել են ազատազրկման՝ Մոսկվայի օգտին լրտեսելու համար

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Լեհաստանի դատարանը ռուս ընդդիմադիր ակտիվիստներից մեկին դատապարտել է 7 տարվա, նրա կնոջն էլ ՝ 3 տարվա ազատազրկման՝ Մոսկվայի օգտին լրտեսելու և պայթուցիկ նյութեր պարունակող ծանրոցներ փոխանցելու համար։

AFP-ի տրամադրության տակ գտնվող դատական փաստաթղթերի համաձայն, Ռուսաստանի քաղաքացի Իգոր Ռոգովը, որը նախկինում պայքարում էր Կրեմլի դեմ, լրտեսել է Ռուսաստանի ԱԴԾ համար՝ հավաքելով տեղեկություններ ռուս ընդդիմադիր գործիչների և նրանց աջակցող կազմակերպությունների մասին։

Մեղադրողները նաև ասել են, որ Ռոգովը 2024 թվականի հուլիսին՝ երկու ուկրաինացու և մեկ այլ ռուսի հետ, կազմակերպել է պայթուցիկ նյութեր պարունակող ծանրոցի փոխանցումը, որն ավել ուշ բռնագրավվել է լեհական անվտանգության ծառայությունների կողմից։

Ռոգովը 2017-ից աշխատում էր Կրեմլի հանգուցյալ քննադատ Ալեքսեյ Նավալնիի կազմակերպության հետ, ավելի ուշ միացել էր ընդդիմադիր Միխայիլ Խոդորկովսկու «Բաց Ռուսաստան» խմբին։ Լեհական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռոգովը անգամ դատարան է ներկայացել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ կարգախոսներով պաստառը ձեռքին։

XS
SM
MD
LG