ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե այսօր՝ Ուկրաինայի առաջնորդի հետ հանդիպումից հետո, ևս մեկ անգամ կխոսի Պուտինի հետ՝ պատերազմը դադարեցնելու հարցով։
«Մենք շատ հակամարտություններ ենք կարգավորել, և սա այդ պատերազմներից մեկն է, որը, գուցե ամենահեշտը կլիներ, բայց Պուտինը դժվար կերպար է, նույնն էլ այս տղան», - ասել է Թրամփը՝ մատնացույց անելով Վլադիմիր Զելենսկուն։
Մինչ այդ, Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, թե պատրաստ է Ուկրաինային տալ ամերիկյան Patriot հրթիռներ արտադրելու արտոնագիր, ինչը Կիևի խնդրանքն էր տևական ժամանակ:
«Պատերազմի երկու կողմերն էլ ցանկանում են այն դադարեցնել», - ասել է Թրամփը։
Արձագանքելով «Ազատության» հարցին, թե ի՞նչն է նրան ստիպում մտածել, որ Պուտինն ուզում է դադարեցնել արյունահեղությունը, ԱՄՆ նախագահն ասել է, թե «վերջին շաբաթներին որոշակի առաջընթաց կա»՝ առանց հավելյալ մանրամասների։