Վրացական պատվիրակությունը այսօր լքել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ Հաագայում անցկացվող նիստը՝ ընդդիմությանը պաշտպանող բանաձևից հետո։
«Վրաստանում ընտրությունների ամբողջականության և հիմնարար ազատությունների պաշտպանության» բանաձևը մտահոգություն է հայտնում 2024 ի խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ՝ նշելով, որ միջազգային դիտորդների զեկույցները վկայում են բազմաթիվ խախտումների մասին։
Փաստաթուղթը, որը հեղինակել է ամերիկացի կոնգրեսական Ջո Ուիլսոնը, կոչ է անում Թբիլիսիին վերանայել վերջերս ընդունված՝ «ժողովդրավարական ազատությունները սահմանափակող օրենքները» և ազատ արձակել «բոլոր քաղբանտարկյալներին»։
ԵԱՀԿ ԽՎ-ում վրացական պատվիրակության ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն պնդել է, թե փաստաթղթի որոշ դրույթներ «կոպտորեն աղավաղում և կեղծում են փաստերը»։