Մատչելիության հղումներ

59 երկրում ավելի քան հազար թրաֆիքինգով զբաղվող անձ է ձերբակալվել

NIGERIA-CRIME/A man passes an Interpol logo
NIGERIA-CRIME/A man passes an Interpol logo

Մարդկանց թրաֆիքինգի դեմ լայնածավալ միջազգային գործողության ընթացքում 59 երկրում ավելի քան հազար մարդ է ձերբակալվել, հայտնում է Ինտերպոլը։

«Գլոբալ շղթա» անվամբ գործողությունն անցկացվել է հինգ օր՝ Աֆրիկայում, Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում։ Այն կազմակերպել էին Ռումինիան ու Ավստրիան՝ Ինտերպոլի, Եվրոպոլի, Ամերիպոլի և Frontex-ի համակարգմամբ։

Ինտերպոլի տվյալներով՝ հայտնաբերվել է թրաֆիքինգի ավելի քան 2 հազար զոհ։ Նրանցից շատերին հարկադրել են զբաղվել սեռական շահագործմամբ, մուրացկանությամբ կամ ներգրավել հանցավոր գործունեության մեջ։ Տուժածների մոտ 10 տոկոսը անչափահասներ են եղել։

Բրազիլիայում, օրինակ, բացահայտվել է մի խումբ, որը մարդկանց տեղափոխել է Կամբոջա և ստիպել աշխատել առցանց խարդախության կենտրոններում։ Բելգիայում 17 մարդ է ձերբակալվել՝ անչափահասների հավաքագրման և նրանց Բելգիայում ու Ֆրանսիայում սեռական շահագործման կասկածանքով։

Ինտերպոլում ընդգծել են, որ մարդկանց թրաֆիքինգը շարունակում է մնալ կազմակերպված հանցավորության ամենաշահութաբեր և տարածված ձևերից մեկը։

XS
SM
MD
LG