Մատչելիության հղումներ

Թրամփը հաստատել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՖԻՖԱ-ի նախագահի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ ամերիկացի հարձակվող Ֆոլարին Բալոգունի կարմիր քարտը վերանայելու հարցով։

«Ես միայն խնդրել եմ վերանայել այդ որոշումը, քանի որ չեմ կարծում, որ նա խախտում էր արել», - ասել է Թրամփը։

24-ամյա հարձակվողը Բոսնիա-Հերցեգովինայի հետ խաղի ժամանակ կարմիր քարտ էր ստացել՝ բոսնիացիների պաշտպան Թարիկ Մուհամերովիչի ոտքին հարվածելու համար և պետք է բաց թողներ առնվազն մեկ հանդիպում։ ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեն, սակայն, երեկ հայտարարեց, թե մեկ խաղի որակազրկումը փոխարինում է մեկ տարվա փորձաշրջանով։

Լրատվամիջոցները հաղորդել էին, որ այդ որոշումը կայացվել էր Թրամփի հեռախոսազանգից հետո։

Ֆուտբոլային մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմինը՝ ՈւԵՖԱ-ն, դատապարտել էին ՖԻՖԱ-ի այդ քայլը՝ պնդելով, որ այն ստվերում է կազմակերպության ու ֆուտբոլի աշխարհի առաջնության հեղինակությունը։

ԱՄՆ-ի հավաքականը, Ֆոլարին Բալոգունի մասնակցությամբ, այսօր կեսգիշերն անց խաղադաշտ դուրս կգա՝ Բելգիայի հավաքականի դեմ։


XS
SM
MD
LG