Մատչելիության հղումներ

Փաշինյանը Ռուսաստանում է, կհանդիպի Միշուստինի հետ

Արխիվ
Արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան, Եկատերինբուրգում նախատեսված է հանդիպում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, հայտնում են ՀՀ կառավարությունից:

Հաղորդվում է, որ վարչապետը Եկատերինբուրգում կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։

Այցի մասին ռուսական կողմը երեկ էր հաղորդել: Նշվում էր, որ Ռուսաստանի վարչապետը առանձին հանդիպումներ կունենա նաև Բելառուսի և Ղրղզստանի վարչապետների հետ։

Հայկական կողմի նախաձեռնությամբ հուլիսի սկզբին Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի միջև հեռախոսազրույց էր կայացել: Ավարտին կողմերը նույնաբովանդակ հաղորդագրություն էին տարածել, ըստ որի՝ «Քննարկվել են ռուս-հայաստանյան փոխգործակցությունը առևտրատնտեսական, գիտական, տեխնոլոգիական, մշակութային և հումանիտար ոլորտներում»։ Զրույցը տեղի էր ունեցել հայկական ապրանքների ներկրման հարցում Ռուսաստանի սահմանած սահմանափակումների ու հայ-ռուսական լարվածության ֆոնին։

Փաշինյանն ու Միշուստինը վերջին անգամ հանդիպել են 2025 թվականի ամռանը Ալթայում՝ միջազգային բնապահպանական համաժողովի շրջանակում։

XS
SM
MD
LG