Մատչելիության հղումներ

11 զոհ Ֆրանսիայում՝ օդանավի վթարից հետո

Ֆրանսիայի Թոմբլեյն քաղաքում ավիավթարի հետևանքով 11 մարդ է մահացել, հայտնել են տեղական իշխանությունները։

Վթարի ենթարկված ինքնաթիռը պարաշյուտիստների դպրոցի էր պատկանում։ Մահացել են օդաչուն և բոլոր 10 ուղևորները՝ հինգ ուսանող և հինգ հրահանգիչ, հայտնում է Reuters-ը։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նախարարը շտապում է դեպքի վայր։

XS
SM
MD
LG