Մատչելիության հղումներ

ԵՄ-ն ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

FILE PHOTO: European Union flags flutter in Brussels
FILE PHOTO: European Union flags flutter in Brussels

Եվրամիության խորհուրդը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները երկարաձգել է մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը։

Բրյուսելում նշում են, որ սահմանափակումները կմնան ուժի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է այն գործողությունները, որոնք ԵՄ-ն միջազգային իրավունքի խախտում է համարում։ Անհրաժեշտության դեպքում կառույցը պատրաստ է նոր պատժամիջոցներ էլ սահմանել։

Գործող սահմանափակումները վերաբերում են առևտրին, ֆինանսական ոլորտին, էներգետիկային և երկակի նշանակության ապրանքներին։ Դրանք ներառում են ռուսական նավթի և որոշ նավթամթերքի ծովային ներմուծման արգելք, ռուսական բանկերի ու կրիպտոծառայությունների դեմ սահմանափակումներ, ինչպես նաև ԵՄ-ում մի շարք ռուսական պետական լրատվամիջոցների հեռարձակման արգելք։

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ առաջին անգամ սահմանել էր 2014-ին՝ Ղրիմի բռնակցումից հետո, իսկ 2022-ին՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո, դրանք զգալիորեն ընդլայնվեցին։

XS
SM
MD
LG