Մատչելիության հղումներ

Կրասնոդարում նավթաբազա է հրդեհվել

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Կրասնոարմեյսկի շրջանում հունիսի 25-ի գիշերը դրոնային հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Պոլտավսկայա գյուղի նավթաբազայում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Շրջանի ղեկավար Ալեքսանդր Խարիտոնովի պնդմամբ՝ հրդեհը բռնկվել է խոցված դրոնի բեկորների ընկնելու հետևանքով։ Ժամանակավորապես փակվել է նաև Պոլտավսկայա գյուղն ու Տրուդոբելիկովսկի բնակավայրը կապող ճանապարհը։

Ուկրաինական Exilenova+ ալիքը գրում է, որ հարվածից հետո նավթաբազայում երեք պահեստարան է հրդեհվել։ ASTRA-ի տվյալներով՝ Պոլտավսկայայի նավթաբազան վառելիք է մատակարարում Կրասնոդարի երկրամասի մի հատվածին և Ադիգեայի Հանրապետությանը, իսկ այնտեղ մոտ 28 պահեստարան կա։

XS
SM
MD
LG