Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովի հերթական նիստը

ԱԱԾ տնօրեն Արթուր Սիմոնյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։

Սիմոնյանը է ներկայացրել նախորդ նիստի ընթացքում արձանագրված հիմնական խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացված հանձնարարականների կատարման ընթացքը։

ՀՀ ԱԱԾ-ից հայտնում են, որ նիստի ընթացքում անդրադարձել են հատարվել մայիսի 1-ից ուժի մեջ մտած «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը անհայտ կորած անձանց հարցերի համակարգային կարգավորման տեսանկյունից, ինչպես նաև օրենքի կիրարկմանն ուղղված կազմակերպչական միջոցառումներին։

Քննարկումների արդյունքում տրվել են համապատասխան հանձնարարականներ, սահմանվել են հետագա աշխատանքների կազմակերպման հիմնական ուղղությունները։

Դեռ 44-օրյա պատերազմից հետո 191 մարդու ճակատագիր անհայտ է համարվում, մոտ 900 հոգի էլ անհետ կորած է համարվում ղարաբաղյան առաջին պատերազմից հետո։

2023-ի սեպտեմբերի 25-ի պայթյունից 22 անձ անհետ կորած է համարվում։

Ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ գերի է պահվում, նրանք դատապարտվել են 15-ից մինչև ցմահ ազատազրկման։



XS
SM
MD
LG