Մատչելիության հղումներ

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում:

Իրավապահների հաղորդմամբ՝ Ռուբեն Հակոբյանը տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ «կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ»:

Նախկին պատգամավորի նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Ձերբակալված Ռուբեն Հակոբյանը, որին ոստիկանները բերում էին Քննչական վարչություն, «Ազատությանն» ասաց, որ խոսքը 2024-ին իր կողմից հնչեցած արտահայտությունների մասին է: Այլ մանրամասներ չասաց, քանի որ ոստիկանները թույլ չտվեցին, նրան ուղեկցեցին վարչություն:

Նախորդ տարի էլ Քննչական կոմիտեն քրեական հետապնդում էր հարուցել Ռուբեն Հակոբյանի նկատմամբ՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչի մեղադրանքով, գործը դատարանում է: Նա մեկ ամսից ավելի Նուբարաշենի բանտում է անցկացրել, 2025-ի օգոստոսին ազատ արձակվել, խափանման միջոց էր ընտրվել երկրից բացակայելու արգելքը։


XS
SM
MD
LG