Մատչելիության հղումներ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է ընտրակաշառքի գործով

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է ընտրակաշառքի գործով, հայտնում է Քննչական կոմիտեն։

Ըստ ՔԿ-ի՝ քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Եղիազարյանը մի խումբ անձանց հետ Արտաշատ համայնքի 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք է տվել՝ հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու պայմանով։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ ընտրակաշառքի չափը կազմել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ։

Եղիազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ընտրակաշառք տալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հերքում է, թե ընտրակաշառք է խոստանում ու տալիս ընտրողներին:

XS
SM
MD
LG