Մատչելիության հղումներ

Ֆիդան․ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման արդյունքը կախված է Փաշինյանի կառավարության քայլերից

Turkish Foreign Minister Hakan Fidan visits Helsinki
Turkish Foreign Minister Hakan Fidan visits Helsinki

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունքը կախված է Նիկոլ Փաշինյանի կառավարության քայլերից։

Թուրքական Türkiye թերթին տված հարցազրույցում, ամփոփելով Ռուսաստան կատարած այցը, Ֆիդանն ասել է, որ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կարևոր քայլեր արդեն արվել են թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի կողմից։

«Նոր փուլում ինչ պետք է անել՝ ակնհայտ է։ Մենք պատրաստ ենք կարգավորման, երբ դրա համար համապատասխան պայմաններ ստեղծվեն», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Ֆիդանի խոսքով՝ Փաշինյանի կառավարությունը կարևոր քայլեր է ձեռնարկել կարգավորման ուղղությամբ, իսկ Թուրքիայի նախագահի հանձնարարությամբ Անկարան ևս մի շարք քայլեր է արել, այդ թվում՝ ուղիղ օդային հաղորդակցության և առևտրի հաստատման ուղղությամբ։

XS
SM
MD
LG