Մատչելիության հղումներ

Գազայում երեք զոհ՝ հրադադարի շուրջ բանակցությունների ֆոնին

Խան Յունիսում իսրայելական հարվածների հետևանքները
Խան Յունիսում իսրայելական հարվածների հետևանքները

Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Մեկ մարդ զոհվել է Գազա քաղաքում տան վրա հասցված հարվածից։ Իսրայելի բանակը պնդում է՝ նա զինյալ էր։ Եվս երկու պաղեստինցի զոհվել է Նուսեյրաթի փախստականների ճամբարում իրականացված ավիահարվածների հետևանքով։

Հարվածները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ միջնորդները՝ Եգիպտոսը, Կատարը և Թուրքիան, փորձում են առաջընթաց ապահովել ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի ամրապնդման հարցում։

«Համաս»-ի ներկայացուցիչ Հուսամ Բադրանը հայտարարել է, թե բանակցություններում «իրական առաջընթաց» կա, սակայն մանրամասներ չի ներկայացրել։

Reuters-ի եգիպտական աղբյուրների փոխանցմամբ՝ բանակցությունների վերջին փուլը արդյունք չի տվել․ գլխավոր տարաձայնությունը «Համաս»-ի զինաթափման հարցն է։ Ըստ աղբյուրների՝ պաղեստինյան խմբավորումները համաձայնել են Թրամփի խաղաղության ծրագրի 15 կետերից 14-ին։

XS
SM
MD
LG